Փաշինյանն ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդից Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

loading...

«Ապրիլի 24-ը երկար տարիներ հայ ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել: Այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի:Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, չպիտի տեղի ունենա այս տարի, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ Կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները, բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:

Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը և պարզապես այս պահից սկսած՝ ձեր անուն-ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Posted Under
loading...
loading...

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *