Արցախի նախագահի ընտրություններից հետո թեկնածուն շտապել է Երեւան

loading...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահի ընտրությունները կայացան. Արայիկ Հարությունյանը, որ առաջին փուլում ստացել էր 49,26 տոկոս ձայն, երկրորդ փուլում ստացել է նախնական հաշվարկով մոտ 88 տոկոս քվե` ընտրվելով Արցախի հանրապետության նախագահ:

Հիշեցնենք, որ թեեւ քվեաթերթիկում նշված էր թեկնածու Մասիս Մայիլյանի անունը, այնուամենայնիվ, նա անգամ երեկ քվեարկության չի մասնակցել, ավելի վաղ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին` խուսափելով կորոնավիրուսի տարածումից: Մինչդեռ եթե մի օր առաջ աներ հայտարարությունը, կարող էր ընդհանրապես ընտրություններից հրաժարվել` առավել մեծ օգուտ տալով Արցախին եւ չվտանգելով արցախցիների առողջությունը: Ինչեւէ, կոչի արդյունքում նա ստացել է կրկնակի պակաս ձայներ` հավաքելով մոտ 10 տոկոս քվե` նախնական հաշվարկով:

Ուշագրավ է, որ ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը լուսացրել է Արցախում, իսկ Մասիս Մայիլյանն արդեն Երեւանում է, որտեղ կմնա մի քանի օր: Ըստ ամենայնի, հետագա իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունի:
Իսկ Արայիկ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ Արցախում բոլորն իր բարեկամներն են եւ պատրաստ է համագործակցել բոլորի` այդ թվում եւ Մասիս Մայիլյանի եւ նրան նախորդ փուլում սատարած Սամվել Բաբայանի հետ»:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Posted Under
loading...
loading...

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *