ՀՐԱՏԱՊ։ Հայաստանում վարակվածների թիվը՝ անցավ 1000-ը

loading...

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանազգային կենտրոնի՝ ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է՝

1013-ի, ունենք առողջացման 197, մահվան՝ 13 դեպք, փաստացի բուժվողները 803-ն են, բացասական թեստեր՝ 7164․․․

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
Մնացե՛ք տանը, Սահմանափակե՛ք շփումները, Հետևե՛ք անձնական հիգիենային,
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը, Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն, Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ, Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին, Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին․․․

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Posted Under
loading...
loading...

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *